Սպասվում է, որ կատալոնյան «Բարսելոնի» լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսին նոր՝ հինգ տարի ժամկետով պայմանագիր կկնքի ակումբի հետ: «Կապտանռնագույնների» հետ նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018-ին: Տեղեկացնենք, որ արգենտինացու հրաժարագինը 250 միլիոն եվրո է: Ֆուտբոլասերին տեղեկացնենք նաև, որ մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը կշարունակի մրցելույթները երկրի հավաքականի կազմում: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Արգենտինայի նախագահն անձամբ է նրան իր ու երկրի անունից խնդրել չդադարեցնել մրցելույթներն ազգայինի կազմում: Հիշեցնենք, որ նման հայտարարություն Մեսին արել էր Ամերիկայի հոբելյանական՝ հարյուրերորդ առաջնության եզրափակչում Չիլիի հավաքականից կրած պարտությունից հետո:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ